Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Լուսառատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-049-0140-0013 կադաստրային ծածակագիրը կրող 1 /մեկ/ հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը /վկայական՝ 07082023-03-0019/ անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: