Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով «Վեդու թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ տնօրենի պարտականությունները կատարող՝ Մ.Խաչատրյանի գրությունը (առ 07.05.2024թ.)՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոց 81 հասցեում գտնվող, 03-004-0028-0015 կադաստրային ծածկագիրը կրող, «Վեդու թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ 21.12.2015 թվականին կնքված անհատույց օգտագործման պայմանագրում նշված 0.726 հա հողամասի մակերեսը փոփոխել և դարձնել 0.6477 հա, իսկ 1953.35 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների մակերեսը փոփոխել և դարձնել 1523.55 քմ:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման պայմանագրում կատարել համապատասխան փոփոխությունները:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: