Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 153-Ա որոշման դրույթներով և հիմք ընդունելով «Բիզնես էքսպերտ» ՍՊԸ-ի /վկայական՝ N ԳԳ-2022-16/ կողմից 2024 թվականի մարտի 3-ին տրված գնահատման հաշվետվությունը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող 1987 թվականի արտադրության «БЕЛАРУСЬ ЮМЗ-6КЛ» մակնիշի տրակտորը աճուրդային կարգով օտարել:
2. Աճուրդի մեկնարկային գինը սահմանել՝ 360 000 /երեք հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: