Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1․ Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող MAZ KO-806-20 (MAZ5340C2-585-000) (գրանցման համարը՝ N 51.181.1236036) տիպի 329 CS 61 հաշվառման համարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2023թ․) բազմաֆունկցիոնալ քաղաքային կոմունալ մեքենան անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով հատկացնել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ապահովել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշումից բխող պայմանագրի կնքումը:
3. Տրանսպորտային միջոցի հաշվառումից հանման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։