Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային բնակավայրի Կոմիսարների 26 փողոցի 4-րդ տան բնակիչ Հարություն Սուքիաստի Գևորգյանին (ծնված՝ 01.04.1961թ., անձնագիր՝ AU 0470602, տրված՝ 22.10.2021թ., 025-ի կողմից) սեփականության իրավունքով պատկանող, 03-004-0064-0002 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ տրամադրել 58.400 /հիսունութ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն:
2. Հարություն Սուքիաստի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող` NISSAN PATHFINDER 4.0 մակնիշի, 37 FT 260 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 41.600 /քառասունմեկ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: