Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «Հողագրունտի հանույթի կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի 572-Ն որոշումը և «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՍՊԸ-ի գրությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող ՈՒրցաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 4.39052 հա և 2.79894 հա հողամասերը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Վեդու ջրամբարի կառուցում Արարատյան հարթավայրի ոռոգման համար» ծրագրի իրականացման նպատակով «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՍՊԸ-ին և թույլատրել իրականացնել կավաավազային հողագրունտի հանույթ:
2. Հողագրունտի հանույթի տարածքը կազմված է երկու մասից և յուրաքանչյուրի համար սահմանվում է համապատասխանաբար 4.39052 հա և 2.79894 հա:
3. Հողագրունտի հանույթը իրականացնել 18 ամիս ժամկետով:
4. Հողագրունտի հանույթը իրականացնել պայմանագրային հիմունքներով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: