Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով «Սեյսմակայուն շինարարություն» ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի «Ոսկետափի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի գործունեությունը վերսկսել:
2. «Ոսկետափի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի աշխատակազմի վարձատրությունը կատարել գործող հաստիքացուցակի համաձայն:
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արարատի մարզի Ոսկետափ համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 19-ի ««Ոսկետափի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ «Սեյսմակայուն շինարարություն» ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացության մասին» N 21-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման պահից: