Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Ս.Թևոնյանի գրությունը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 20-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նվիրատվության կարգով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին» N 89-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1. Որոշման վերնագիրը շարադրել «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին» նոր խմբագրությամբ.
1.2. Որոշման հիմնական մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով».
1.3. Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի, Վ.Մամիկոնյան փողոց 14 հասցեում գտնվող, 03-071-0019-0039 կադաստրային ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող, (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 20062023-03-0002 վկայական)՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,1 հա մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ առողջության առաջնային պահպանման կենտրոն կառուցելու նպատակով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: