Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 862-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 մայիսի 2024 թվականի N 862-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՔՐ ՎԵԴԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ Մ.ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն՝ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 117-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն  որոշուման պահանջների, Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի կադաստրային քարտեզի, տեղագրական հանույթի ճշգրտումից և չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի հատակագծի տվյալների, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փոքր Վեդի բնակավայրի Մ. Մաշտոցի փողոց 26 հասցեում գտնվող, 03-096-0012-0014 ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի նշանակության հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.23015հա, որը փաստացի տիրապետվում է քաղաքացի Արշավիր Աղվանի Հայրապետյանի /ծնված՝ 14.07.1958թ./ կողմից, Վեդու համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից տրված եզրակացության համաձայն նշված հողամասում առկա է՝ բնակելի տուն, նկուղ, ավտոտնակ, օժանդակ շինություն, ծածկ, անասնաշենք, ջրավազան, ջերմոց և ծածկ, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, սակայն դրանց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, նշված հողամասը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով քաղաքացի Արշավիր Աղվանի Հայրապետյանի 29.02.2024 թվականի դիմումը՝ որոշում եմ․

1. Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի Մ. Մաշտոցի փողոց 26 հասցեում գտնվող, 03-096-0012-0014 ծածկագիրը կրող, սահմանազատված 0.23015հա հողամասից 0.18000հա մակերեսով հողամասը ՀՀ Կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման համաձայն անհատույց ճանաչել Արշավիր Աղվանի Հայրապետյանի սեփականության իրավունքը:

2. 03-096-0012-0014 ծածկագիրը կրող 0.18000հա հողամասից ավել օգտագործվող 0․02015հա հողամասը օրենքի ուժով տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 246032 ՀՀ դրամով օտարել քաղաքացի Արշավիր Աղվանի Հայրապետյանին։ նշված գումարը ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին:

3.Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի Մ. Մաշտոցի փողոց 26 հասցեում գտնվող, 03-096-0012-0014 ծածկագիրը կրող հողամասում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված՝ բնակելի տան, նկուղի, ավտոտնակի, օժանդակ շինության, ծածկի, անասնաշենքի, ջրավազանի, ջերմոցի և ծածկի նկատմամբ վերականգնել քաղաքացի Արշավիր Աղվանի Հայրապետյանի գույքային իրավունքները` սեփականության իրավունքով:

4. Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով:

5. Քաղաքացի Արշավիր Աղվանի Հայրապետյանի կողմից 0․02015 հա հողամասի օտարման արժեքը վճարելուց հետո սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:

6.Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

7․ Սույն որոշուն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner