Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին մրցութային կարգով, վարձակալության իրավունքով տրամադրել՝ Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի 55 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող վարչական շենքի երկրորդ հարկի թիվ 12 սենյակը՝ 109.9 քմ մակերեսով /հատակագծի համաձայն/ տարածքը, 5 /հինգ/ տարի ժամկետով:
2. Տարածքի վարձակալության տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ 240 000 /երկու հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
3. Յուրաքանչյուր քայլի չափը սահմանել՝ 12 000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ:
4. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ սահմանված կարգով կնքել տարածքի վարձակալության պայմանագիր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: