Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 60-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 մայիսի 2023 թվականի N 60-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ 03-004-0094-0009 ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 0,06069 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի և ՀՀ Կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշման 39 կետի 1-ին ենթակետի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, առ այն, որ Վեդու քաղաքային բնակավայրի կադաստրային քարտեզագրման ժամանակ թույլ է տրվել սխալ՝ բնակավայրի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Մ.Ղահրամանյան փողոց 15 հասցեում գտնվող 03-004-0094-0009 կադաստրային ծածկագիրը կրող 0,06069 հա բնակելի կառուցապատման հողամասը սխալմամբ հաշվառվել է որպես այլ անձի սեփականություն և ՀՀ Կառավարության 04.08.2005 թվականի 1483-Ն որոշմամբ չի փոխանցվել Վեդի համայնքին որպես սեփականություն, անհրաժեշտ է Վեդի քաղաքային բնակավայրի կադաստրային քարտեզում 03-004-0094-0009 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի սահմանները ճշգրտել որակավորում ունեցող չափագրողի կողմից կազմված հողամասի հատակագծի համաձայն և հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականությունը, ուստի հիմք ընդունելով վերոգրյալը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել համայնքի ղեկավարին սահմանված կարգով Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի կադաստրային քարտեզում 03-004-0094-0009 ծածկագիրը կրող Մ.Ղահրամանյան փողոց 15 հասցեում գտնվող 0,06069 հա բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականության իրավունքը:

2. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման հաջորդող օրվանից:


Կողմ -21

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ

ԱՆԴՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ՀՈՌԻԿՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԱԼՈՒՍՏ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(12.92 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner