Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հողամասերի պետական հաշվառման կազմակերպման և իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի դրույթների, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Վեդի համայնքի հողային հաշվեկշռին (հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվություն)` համաձայն N 1,2 հավելվածների:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Վեդի համայնքի հողային հաշվեկշիռը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։