Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 200-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 դեկտեմբերի 2022 թվականի N 200-Ա

«ՏԱՓԵՐԱԿԱՆԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՏԱՓԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 44-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և 102-րդ հոդվածի 3-րդ մասի 3.2 կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 36-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով, ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության N 328-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 2.2-րդ բաժնի 4-րդ կետով, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. «Տափերականի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը վերանվանել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Տափերական համայնքի ավագանու 06.10.2021 թվականի N 44-Ա որոշումը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -15

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ԳԱՅԱՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -6

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ

ԱՆԴՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀՈՌԻԿՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԱԼՈՒՍՏ

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(120.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner