Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերը,Վեդի համայնքի ավագանին որոշում է՝
1. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Տափերականի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Փոքր Վեդու համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լուսառատի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր Ուղու համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գինեվետի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր Կյանքի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգավանի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արալեզի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սիսավանի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վանաշենի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գոռավանի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտաքարի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ուրցաձորի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լուսաշողի համայնքապետարանի աշխատակազմ», համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը համարել դադարեցված։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, իսկ որոշման 1-ին կետում նշված հիմնարկների գործունեությունը դադարեցված է համարվում իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից կանոնադրությունները հաշվառումից հանելու պահից։