Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 04.05.2017թ.թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 23-րդ հոդվածի 5-րդ կետի գ) ենթակետի պահանջով, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Վեդի համայնքի ղեկավարին՝ կնքելու Վեդու համայնքում չկանխատեսված իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող աղբահանության ծառայության մատուցման պայմանագիր (մեկ անձից գնում կատարելու միջոցով)՝ մինչև մրցույթում հաղթող մասնակից ճանաչվելը:
2. 2022թ. բյուջեում նախատեսել համապատասխան ֆինանսական միջոցներ՝ պայմանագրի կատարման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: