Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթները և հաշվի առնելով Սամվել Կարենի Հակոբյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի 03-031-0104-0012 ծածկագիրը կրող /վկայական 22042024-03-0029/ գյուղատնտեսական նշանակության 0.4905հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավոր /ծիրան/ այգու:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին Սամվել Կարենի Հակոբյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։