|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 մայիսի 2024 թվականի N 61-Ա |
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ (ՄԱԶԾ) ԿՈՂՄԻՑ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ, «ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Համաձայնություն տալ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից, Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող, «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում գործադրվող էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման մոդելի հաստատված ծրագրային առաջարկի համապատասխան Վեդի համայնքի 2024թ. բյուջեից համաֆինանսավորումն ապահովելուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -18 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԻՇԽԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՌԻԿՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԱԼՈՒՍՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|