Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 97-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1409-Ն որոշման պահանջները՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի՝ 03-095-0305-0001-ից կադաստրային ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից՝ սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր առանձնացնել 0․35747հա մակերեսով հողամաս /նպատակային նշանակությանը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։