Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշեց
1. Հավանություն տալ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի Երկրորդ բաղադրիչի շրջանակներում Վեդի համայնքի մասնակցությանը:
2. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի Երկրորդ բաղադրիչի շրջանակներում համայնքի կողմից ծրագրի առաջարկ ներկայացնելու նպատակով հաստատել Նախաձեռնող խմբի կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Հանձնարարել նախաձեռնող խմբին նախապատրաստել Ծրագրի նախնական տարբերակը՝ ՀՏԶՀ-ի կողմից առաջարկված չափանիշներին համապատասխան:
4. Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում կազմակերպել քննարկումներ և լսումներ համայնքի բնակավայրերում, բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն Ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին:
5. Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջարկը ներկայացնելու ՀՏԶՀ-ին:
6. Առաջարկի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ֆինանսավորում Ծրագրի պահանջներին համապատասխան:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: