Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 13 Սեպտեմբերի 2022 թվականի թիվ 129-Ա որոշումը. Վեդի համայնքի ավագանին որոշում է՝
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կողմից Վեդի համայնքին սեփականության իրավունքով, նվիրաբերության կարգով փոխանցվող, Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի Արարատյան փողոց 1-ին նրբանցք 1/1 հասցեում գտնվող 03-031-0019-0001 կադաստրային ծածակագիրը կրող 0,25 հա հողամասը՝ 2023 թվականի համայնքի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակներում նոր մանկապարտեզ կառուցելու նպատակով:
2. Սահմանված կարգով կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: