Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2005 թ.-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ գլխի 35-րդ մասի զ) պարբերության և 36-րդ մասով նախատեսված դրույթները,Վեդի համայնքի ավագանին որոշում է՝
1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Նոր Կյանք բնակավայրի Վ. Մամիկոնյան փողոցի 5/12 հասցեում գտնվող 03-071-0006-0080 կադաստրային ծածկագիր կրող 0.65518 հա հողամասը և 1815.6 քմ ջերմոցային տնտեսությունը վարձակալությամբ առանց մրցույթի տրամադրել ինքնակամ կառույց իրականացնող անձին՝ Բաբկեն Հակոբի Բաղդասարյանին:
2. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Նոր Կյանք բնակավայրի Վ. Մամիկոնյան փողոցի 5/12 հասցեում գտնվող 03-071-0006-0080 կադաստրային ծածկագիր կրող 0.65518 հա հողամասը և 1815.6 քմ ջերմոցային տնտեսության վարձավճարը սահմանել տարեկան 1.860 000 (մեկ միլիոն ութ հարյուր վաթսուն հազար) դրամ, 10 տարի ժամկետով:
3. Սահմանված կարգով կնքել Նոր Կյանք բնակավայրի Վ. Մամիկոնյան փողոցի 5/12 հասցեում գտնվող 03-071-0006-0080 կադաստրային ծածկագիրը կրող 0.65518 հա հողամասը և 1815.6 քմ ջերմոցային տնտեսության վարձակալության պայմանագիր: