Համաձայն Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ կետի,56-րդ հոդվածի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 30.07.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության օրենքի, հիմք ընդունելով քաղաքացի Արարատ Միսակի Մարտիրոսյանի դիմումը. Վեդի համայնքի ավագանին որոշեց
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի 03-096-0137-0014 կադաստրային ծածկագիրը կրող 1,5813 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի, որից վարելահող՝ 0.3344 հա, կորիզավոր պտղատու այգի՝ 0,7053 հա, խաղողի այգի՝ 0,5416 հա, նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության և գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
2. 03-096-0137-0014 կադաստրային ծածկագիրը կրող 1,5813 հա մակերեսով հողամասում պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության և գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով Արարատ Միսակի Մարտիրոսյանին տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: