|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 դեկտեմբերի 2023 թվականի N 197-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 24-ի N 263-Լ կարգադրությամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի բյուջեով նախատեսված ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» հավելվածի 2-րդ գլխի 5-րդ կետի դրույթները, ինչպես նաև Վեդի համայնքի 2023 թվականի աշխատանքի կատարողականի արդյունքները՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու համար ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին միանվագ պարգևատրել համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի 100 (հարյուր) տոկոսի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -14 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՇԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԳԱՅԱՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -10 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ ԱՂԱԲԵԿՅԱՆ ՍԵՎԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԻՇԽԱՆ ԹՈՒՐԻԿՅԱՆ ՀԱԿՈԲ ՀՈՌԻԿՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԱԼՈՒՍՏ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|