Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային բնակավայրի Ա.Խաչատրյան փողոցի 31 տան բնակիչ Կառլեն Հարությունի Մալխասյանի /ծնված՝ 18.03.1944թ., անձնագիր՝ AT 0398989, տրված՝ 26.02.2020թ., 025-ի կողմից/ անունով գրանցված՝ 03-004-0006-0022 կադաստրային ծածկագիրը կրող, 03-004-0010-0002-001 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքերի նկատմամբ տրամադրել 10.000 /տաս հազար/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Կ. Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող, MITSUBISHI PAJERO IO 1.8 մակնիշի 34 SD 690 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 12.000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: