Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21 -րդ կետով, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող, Դաշտաքար բնակավայր 03-034-0161-0012 կադաստրային ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 1,3 հա արոտավայրը՝ մրցույթային կարգով, վարձակալությամբ 10 տարի ժամկետով տրամադրելուն:
2. Հողամասի վարձավճարի մեկնարկային չափ սահմանել կադաստրային արժեքի 15%-ի չափով՝ 38925 դրամ, յուրաքանչյուր քայլի չափը սահմանել՝ 3000 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: