Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի «Վեդի քաղաքի թիվ 1 մանկապարտեզ», «Վեդի քաղաքի թիվ 2 մանկապարտեզ», «Վեդի քաղաքի թիվ 3 մանկապարտեզ», Վեդի քաղաքի Մարտին Վարդանյանի անվան «Վեդու քաղաքային մանկապատանեկան մարզադպրոց» , «Վեդի քաղաքի գեղարվեստի դպրոց», «Վեդի քաղաքի երաժշտական դպրոց», «Վեդու քաղաքային մշակույթի տուն», «Վեդի քաղաքի գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և «Վեդու քաղաքային կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն Հավելվածներ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Վեդի քաղաքային համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 71 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 1-ից: