Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ կետի, 56-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 30.07.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության օրենքի, հիմք ընդունելով «ՌՈԶԼԵՆԴ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Գագիկի Աղաջանյանի դիմումը. Վեդի համայնքի ավագանին որոշում է
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրում գտնվող, «ՌՈԶԼԵՆԴ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 03-034-0127-0032 և 03-034-0127-0033 կադաստրային ծածկագրերը կրող 0,70 հա և 0,86947 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասի (հողատեսքը կորիզավոր) նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբեկտների հողեր գործառնական նշանակության՝ ջերմոցային տնտեսություն կառուցապատման նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման: