Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը և «Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպության գրությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոց 81 հասցեում գտնվող 03-004-0028-0015 կադաստրային ծածկագիրը կրող «Վեդու թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության երկրորդ մասնաշենքի առաջին հարկից 125,9 քմ, երկրորդ հարկից՝ 303,9 քմ տարածքները և շինության հարակից 0,0783 հա հողամասը /հատակագծի համաձայն/ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ 30 տարի ժամկետով:
2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպության հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Ուժը կորցրած ճանաչել Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 02-ի N 56-Ա որոշումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: