Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 97-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2024 թվականի N 97-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «CASE 570V» ՄԱԿՆԻՇԻ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԸ «ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1․ Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող CASE 570V (սերիական N HRKH39923) տիպի (շարժիչի N` 45-426822) 55-59 LL պետական համարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2024թ․) բազմաֆունկցիոնալ էքսկավատորը անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով հատկացնել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։

2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ապահովել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշումից բխող պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման գործառույթների իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։


Կողմ -20

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԻՇԽԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԹՈՒՐԻԿՅԱՆ ՀԱԿՈԲ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ՀՈՌԻԿՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԱԼՈՒՍՏ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner