Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման 39-րդ կետի 2-րդ ենթակետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 17.10.2023թ-ի № 34//28631-2023 գրությունը, և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Լուսառատ բնակավայրի տարածքում ստեղծված «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի սահմաններում գտնվող 5.85195 հա մակերեսով հողամասի սահմաններում ընդգրկված է նաև համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային նշանակության, պատմական և մշակութային հողեր գործառնական նշանակության 0.6418 հա մակերեսով հողամաս, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լուսառատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1709-Ն որոշմամբ սխալմամբ փոխանցվել է որպես համայնքային սեփականություն. Վեդի համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Լուսառատ բնակավայրի 03-049-0103 թաղամասում գտնվող՝ հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային նշանակության, պատմական և մշակութային հողեր գործառնական նշանակության 0.6418 հա մակերեսով հողամասը հանել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի ցանկից՝ համայնքային սեփականություն չհանդիսանալու պատճառով՝ ճանաչելով Հայաստանի Հանրապետության սեփականությունը:
2. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: