|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 սեպտեմբերի 2023 թվականի N 115-Ա |
ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետով, 92-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանարպետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 31-ի «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Արտաքսատա» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին» N 1489-Ա որոշումը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված ներդրումային ծրագրի շրջանակներում «Արտաքսատա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերվող անշարժ գույքի տարածքում ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ-ում գործող որևէ բանկում արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -14 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԳԱՅԱՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
Կարգավիճակի հիմք՝ | 10 հոկտեմբերի 2023 թվականի N 142-Ա որոշմամբ․ |
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|