Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 3-րդ կետով և 97-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 17 մարտի 2005 թվականի N 439 -Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի՝ 03-031-0218-0009-ից կադաստրային ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող հողերից՝ սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր առանձնացնել 0․08779հա մակերեսով հողամաս նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր:
2. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ՝ Բ. Շահինյանին:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։