Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ, 8-րդ հոդվածներով, 56-րդ հոդվածի 5-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 30.07.2021թ-ի Հայաստանի Հանրապետության օրենքը, ՀՀ Վարչապետի 2009թ-ի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 19 հուլիսի 2023 թվականի թիվ 2/փ-205 եզրակացությունը և հաշվի առնելով քաղաքացի Հրաչյա Վաչիկի Ղազարյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի 03-096-0222-0026 կադաստրային ծածկագիրը կրող, 0.4293 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել և դասել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի:
2. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի 03-096-0222-0026 կադաստրային ծածկագիրը կրող, 0.4293 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 4 375 628 /չորս միլիոն երեք հարյուր յոթանասունհինգ հազար վեց հարյուր քսանութ/ դրամ, որը ենթակա է վճարման Վեդի համայնքի 900425102143 հաշվեհամարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: