Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով,համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 64 որոշման պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Դենիկ Արմենյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ.
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Դենիկ Արմենյանին՝ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Վեդի համայնքի, Նոր Կյանք բնակավայրի, Արարատյան փողոցի 88 հասցեում գտնվող գործող օբյեկտում տեղադրել 3 քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ.:
2.Անհատ ձեռնարկատեր Դենիկ Արմենյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102259 հաշվեհամարին վճարել 13.500 (տասներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Դենիկ Արմենյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: