Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված պահանջներով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ 2024 թվականի համար սուբվենցիա ստանալու նպատակով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող «ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Եղեգնավան և Գոռավան բնակավայրերի նախադպրոցական հաստատությունների /մանկապարտեզներ/ կառուցում» հայտը:
2. Սուբվենցիայի ստացման գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմ ներկայացնել ծրագրի ամբողջական փաթեթը:
3. Ուժը կորցրած ճանաչել Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 13-ի N 129-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: