Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Դաշտաքար բնակավայրերի 03-034-0161-0013 կադաստրային ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 1,5 հա արոտավայրը՝ մրցույթային կարգով, վարձակալությամբ, 10 տարի ժամանակով տրամադրելուն:
2. Հողամասի վարձավճարի մեկնարկային չափ սահմանել կադաստրային արժեքի 15%-ի չափով՝ 46125 դրամ, յուրաքանչյուր քայլի չափը սահմանել՝ 3000 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: