Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված պահանջներով, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ 2024թ-ի համար սուբվենցիա ստանալու նպատակով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող «Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի 36, 38, 40, 41, 42, 43, 45, 46, 49 և 49/2 բազմաբնակարան բնակելի շենքերի բազրիքների ձևավորում և արդիականացում» հայտը:
2. Սուբվենցիայի ստացման գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմ ներկայացնել ծրագրի ամբողջական փաթեթը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: