|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 մայիսի 2023 թվականի N 50-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, 26-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արտակ Վալերիկի Երեմյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Քաղաքացի Արտակ Վալերիկի Երեմյանին սեփականության իրավունքով պատկանող Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի 03-004-0003-0010 կադաստրային ծածկագիրը կրող 0,13444 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (այլ հողատեսք) նպատակային և գործառնական նշանակությունը պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ չրի արտադրամաս կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -21 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ ԱՆԴՐՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՌԻԿՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳԵՂԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԱԼՈՒՍՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(12.95 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|