Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Գ.Մուրադյանի դիմումը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ, Արարատի մարզի, Վեդի համայնքի կազմում ընդգրկված Սիսավան բնակավայրի, Հովհաննես Բաղրամյան փողոց, 14 տան բնակիչ Գեղամ Սերգեյի Մուրադյանի (ծնված՝ 02.11.1976թ., ն/ք 012947552, տրված՝ 19.11.2021թ., 025-ի կողմից) անվամբ գրանցված՝ 03-084-0028-0019 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ տրամադրել՝ 54.367 (հիսունչորս հազար երեք հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Գեղամ Սերգեյի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող, AUDI A4 1.6 մակնիշի 11 SO 641 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 22.500 (քսաներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: