Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 28-րդ կետերի, 28-րդ հոդվածի, 34-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի պահանջներով,Վեդի համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հաստատել համայնքի ղեկավարի վարձատրության չափը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն կից թիվ 1 և թիվ 2 հավելվածների։
2․ Սահմանել և հաստատել հավելավճար․ ա/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանում /ներառյալ միավորված 17 համայնքներում/ համայնքային ծառայության պաշտոններում աշխատած՝ հինգից տաս տարի աշխատանքային ստաժի դեպքում՝ դրույքաչափի չորս տոկոսի չափով, բ/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանում /ներառյալ միավորված 17 համայնքներում/ համայնքային ծառայության պաշտոններում աշխատած՝ տաս տարուց ավելի աշխատանքային ստաժի դեպքում՝ դրույքաչափի ութ տոկոսի չափով, գ/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանում /ներառյալ միավորված 17 համայնքներում/ համայնքային ծառայության պաշտոններում աշխատած՝ համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունենալու դեպքում՝ պաշտոնային դրույքաչափի նկատմամբ կիրառել տոկոսային ավելացում հինգ տոկոսի չափով:
3. Սույն որոշման թիվ 2 հավելվածը` համայնքային քաղաքական, համայնքային վարչական, համայնքային հայեցողական պաշտոնների և քաղաքացիական աշխատանք ու տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների մասով ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
4. Սույն որոշման թիվ 1 հավելվածը և թիվ 2 հավելվածը` համայնքային ծառայության պաշտոնների մասով հաստատված է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ընդունած համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
5․ Ուժը կորցրած ճանաչել 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ,ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 70-Ա որոշումը։
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: