Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով, «ՏԱՓԵՐԱԿԱՆԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի գրությունը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Տափերական բնակավայրի սեփականություն հանդիսացող 03-093-0049-0017 կադաստրային ծածկագիրը երկհարկանի վարչական շենքի առաջին հարկից՝ 178.3 քմ /հատակագծի համաձայն/ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝ «Տափերական Առողջության Առաջնային Պահպանման Կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ 5 /հինգ/ տարի ժամկետով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին սահմանված կարգով «Տափերական Առողջության Առաջնային Պահպանման Կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր: |