Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ք. Վեդի, Տափերական, Ուրցաձոր, Սիսավան, Նոր Ուղի և Շաղափ բնակավայրերում մանկապարտեզների կառուցման ու վերակառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի գնման համար Վեդու համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթում մասնակից չի եղել, որի արդյունքում առաջացել են ժամկետային խնդիրներ, ինչը կարող է պատճառ դառնալ սուբվենցիոն ծրագրից համայնքի դուրս մնալուն, ուստի ժամկետների հրատապությունից ելնելով մեկ անձից գնում կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝
1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդի համայնքի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ք.Վեդի, Տափերական, Ուրցաձոր, Սիսավան, Նոր Ուղի և Շաղափ բնակավայրերում մանկապարտեզների կառուցման ու վերակառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի գնումը կատարել մեկ անձից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: