Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 30.07.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության օրենքի, ՀՀ Վարչապետի 2009թ-ի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 31 Մարտի 2023թ-ի թիվ 2/փ-89 եզրակացությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի 03-004-0309-0002 կադաստրային ծածկագիրը կրող 0,510 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խաղողի այգու /0,34հա/ ու հնդավոր այգու /0,17հա/-ի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել և դասել բնակավայրերի՝ նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի:
2. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի 03-004-0309-0002 կադաստրային ծածկագիրը կրող 0,510 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 7245570/ յոթ միլիոն երկու հարյուր քառասուն հինգ հազար հինգ հարյուր յոթանասուն/ դրամ, որը ենթակա է վճարման Վեդի համայնքի 900425102143 հաշվեհամարին՝ 30 օրյա ժամկետում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: