|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հուլիսի 2022 թվականի N 106-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 55 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով «ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ» Դավիթ Վանիկի Ղազարյանի անվան՝ «ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆ» Բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն՝ Հռիփսիմե Գեղամի Մայիլյանի դիմումը, Վեդի համայնքի ավագանին որոշում է 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող 03-004-0074-0006 կադաստրային ծածկագիրը կրող Արարատյան փողոցի 55 հասցեում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկից՝ թիվ 16,17 և 18 սենյակները 31,6 քմ / տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝ «ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ» Դավիթ Վանիկի Ղազարյանի անվան՝ «ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆ» Բարեգործական հիմնադրամին 5 /հինգ/ տարի ժամկետով (համաձայն հատակագծի):
2. Սահմանված կարգով «ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ» Դավիթ Վանիկի Ղազարյանի անվան՝ «ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆ» Բարեգործական հիմնադրամի հետ կնքել տարածքի անհատուց օգտագործման պայմանագիր: |
Կողմ -15 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՇԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԳԱՅԱՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|