Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով «ՌՈԶԼԵՆԴ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Արթուր Գագիկի Աղաջանյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրում գտնվող, 03-034-0127-0027 կադաստրային ծածկագիրը կրող, «ՌՈԶԼԵՆԴ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության, կորիզավոր գործառնական նշանակության 1.022 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով:
|