Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի գրությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝
1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող, Արալեզ բնակավայրի Ե.Չարենցի փողոցի 8 հասցեում գտնվող մշակույթի տան առաջին հարկի թիվ 1 և 2 սենյակները, համապատասխանաբար՝ 4,2 քմ և 14,5 քմ մակերեսով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ին՝ 5 (հինգ) տարի ժամկետով:
2. Սահմանված կարգով «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի հետ կնքել տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: