Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ 2024թ-ի համար սուբվենցիա ստանալու նպատակով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող «Վեդի համայնքի Վեդի քաղաքային, Տափերական, Ուրցաձոր, Գինեվետ, Լանջանիստ, Նոր Կյանք, Լուսառատ, Ոսկետափ և Լուսաշող բնակավայրերի փողոցների ասֆալտապատում» հայտը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: