Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 29-ի՝ «Վեդի համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների կազմը հաստատելու մասին» N 192-Ա որոշմամբ հաստատված հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1. Հավելված 1-ի՝
1․1․1․ 4-րդ կետի գործողությունը դադարեցնել.
1․1․2․ 5-րդ կետում՝ «...զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ» բառեը փոխարինել «...գլխավոր մասնագետ (զարգացման ծրագրերի և ներդրումների գծով)» բառերով.
1․1․3․ 6-րդ և 7-րդ կետերում՝ «Ֆինանսատնտեսագիտական» բառից հետո լրացնել «և գնումների» բառերը.
1.2. Հավելված 2-ի՝
1․2․1․ 4-րդ կետում «Հայկազ Նազարյան - Վեդի համայնքի ղեկավարի խորհրդական» բառերը փոխարինել «Արտակ Դավթյան - Վեդի համայնքի ղեկավարի խորհրդական» բառերով.
1․2․2․ 5-րդ կետում՝ «Ստանիսլավ Սաֆարյան - Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Նորիկ Վարդանյան - Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ» բառերով:
1․2․3․ 9-րդ և 11-րդ կետերի գործողությունը դադարեցնել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: