Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի դրույթներով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 19.08.2021 թվականի ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, հաշվի առնելով երկկողմանի ծնողազուրկ լինելու հանգամանքը և Ստեփան Անուշավանի Միքայելյանի /ծնված 11.02.2002թ. ն/ք 011903218, տրված 27.01.2021թ./ անհատույց սեփականության իրավունքով տնամերձ հողամաս հատկացնելու խնդրանք-դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին` Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Վեդի քաղաքային բնակավայրի Ազատամարտիկների փողոց 36 հասցեում գտնվող 03-004-0333-0054 կադաստրային ծածկագիրը կրող 0.06 հա բնակելի կառուցապատման հողամասը անհատույց օտարել երկկողմանի ծնողազուրկ, 44-օրյա պատերազմի մասնակից Ստեփան Անուշավանի Միքայելյանին՝ սեփականության իրավունքով:
2. Սահմանված կարգով քաղաքացի Ստեփան Անուշավանի Միքայելյանի հետ կնքել Վեդի քաղաքային բնակավայրի Ազատամարտիկների փողոց 36 հասցեում գտնվող 03-004-0333-0054 կադաստրային ծածկագիրը կրող 0.06 հա բնակելի կառուցապատման հողամասի նվիրատվության պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: