Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 2-ի՝ «Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 03-034-0168-0060 կադաստրային ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 6.0 հա վարելահողի օտարմանը համաձայնություն տալու մասին» N 57-Ա որոշումը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ կառավարության 14 հունվարի 2010 թվականի N 16-Ն որոշման 2-րդ, 3-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հաշվի առնելով այն, որ Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի 03-034-0168-0060 կադաստրային ծածկագիրը կրող, պետական սեփականություն հանդիսացող 6 հա մակերեսով հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս, հիմք ընդունելով 15.11.2005թ. ս/մ 2294 վարձակալության պայմանագիրը և Ֆրունզե Աշոտի Սաֆարյանի դիմումը ՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի, Դաշտաքար բնակավայրի 03-034-0168-0060 կադաստրային ծածկագիրը կրող, պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 6 հա մակերեսով հողամասը թույլատրել ուղղակի վաճառքի կարգով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի 100 /հարյուր/ %-ի չափով օտարել վարձակալ Ֆրունզե Աշոտի Սաֆարյանին՝ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից: